Ադրբեջանը թույլ չի տալիս մասնագետներին վերացնել գազամատակարարման խափանումը, սա խստորեն դատապարտելի է

Ադրբեջանը թույլ չի տալիս մասնագետներին վերացնել գազամատակարարման խափանումը, սա խստորեն դատապարտելի է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Արցախում գազամատակարարման խափանման խնդրին։ Գրառման մեջ ասվում է․

«Արցախի գործընկերոջս՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ կապի մեջ լինելով տեղեկացված եմ, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։

Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար։

Խստորեն դատապարտելի է առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը»։

Ավելի վաղը Արցախի ՄԻՊ–ը հայտարարել էր, որ գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելով՝ Ադրբեջանը ցանկանում է Արցախում հումանիտար խնդիրներ հարուցել։

Արցախի ԱԱԾ-ն իր հերթին հայտարարել էր, որ ստուգում է Շուշիի հատվածում ՀՀ-ից Արցախ գազամատակարարման խափանման պատճառները։