Google-ը, Amazon-ը և Cloudflare-ը հայտարարել են խոշոր DDoS հարձակումների մասին

Google-ը, Amazon-ը և Cloudflare-ը հայտարարել են խոշոր DDoS հարձակումների մասին

Google-ը, Amazon-ը և Cloudflare-ը հայտարարել են խոշոր DDoS հարձակումների մասին։ Ընկերությունները հայտնել են, որ իրենց անվտանգության համակարգերը հաղթահարել են հարձակումները: 

Համաձայն նրանց հայտարարության՝ հաքերներն օգտագործել են նոր տեխնոլոգիաներ՝ անսարքություն ստեղծելու համար և նախազգուշացրել են, որ այն հեշտությամբ կարող է հանգեցնել համակարգի համատարած խափանումների: Գրել է Reuters-ը։

Google-ը նշել է, որ ընկերության ամպային ծառայությունները պաշտպանել են հաքերային թրաֆիկի հոսքը, որը ավելի քան յոթ անգամ գերազանցել է նախորդ տարվա ռեկորդային հարձակումը:

Cloudflare-ը հայտնել է, որ հարձակումը  անգամ 3 ավելի մեծ է եղել, քան նախկինում իր տեսած ցանկացած հարձակում:

Amazon-ը նաև հաստատել է, որ ընկերությունը բախվում է նոր DDoS տեսակի:

Ընկերությունները նաև հայտարարել են, որ հարձակումն իրենց վեբ ռեսուրսների վրա սկսվել է օգոստոսին, իսկ Google-ը նշել է, որ համակարգը կոտրելու փորձերը դեռ շարունակվում են։

Ծառայության խափանումը վեբ հարձակումների ամենատարածված ձևերից մեկն է: Այն աշխատում է ընկերության սերվերները ծանրաբեռնելով կեղծ հարցումների հոսքով, ինչը անհնարին է դարձնում վեբ թրաֆիքի կանոնավոր տեմպերի պահպանումը: