Ես կառավարությունում նիստի էի, շատ բան չգիտեմ․ Ավանեսյանը՝ խուզարկությունների մասին

Ես կառավարությունում նիստի էի, շատ բան չգիտեմ․ Ավանեսյանը՝ խուզարկությունների մասին

Ես՝ ինքս, տեղյակ չեմ, ես կառավարությունում նիստի էի, շատ բան չգիտեմ, ինքս ծանոթացել եմ լրատվությունից, կխնդրեմ՝ հարցը իրենց ուղղեք, իրենք են հասցեատերը, իրենք երևի պարզաբանումներ կտան։

Այս մասին այսօր անդրադառնալով առողջապահության նախարարությունում իրականացված խուզարկություններին՝ ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև նշեց, որ ինքը որևէ գործի շրջանակներում երբևէ չի հարցաքննվել։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի տարածած հայտարարությանը, թե կաշառքի մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ներից մեկին, որը բժշկական եզրակացություն է տվել, նախարարը դարձյալ հստակ բան չասաց՝ նշելով, թե ինքը տեղյակ չէ։