Միջազգային հանրությունը պետք է կանխի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները. ՀՀ դեսպանություններ

Միջազգային հանրությունը պետք է կանխի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները. ՀՀ դեսպանություններ

Միջազգային հանրությունը պետք է կանխի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները։ Այդ մասին ասվում է Շվեդիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանության թվիթերյան էջերում արված գրառումների մեջ։ 

Ադրբեջանն արգելափակում է մոտ 400 տոննա մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ դրանով իսկ ենթարկելով ժողովրդին էթնիկ զտման:

«Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և կանխի դա։ Յուրաքանչյուր վայրկյան կարևոր է», – նշվում է գրառման մեջ։