«Բարսելոնան» ծրագրում է խանութ բացել Մադրիդում

«Բարսելոնան» ծրագրում է խանութ բացել Մադրիդում

Կատալոնական «Բարսելոնան» ծրագրում է ակումբային խանութ բացել Մադրիդում։ Ինչպես հաղորդում է Managing Barca-ն, հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից անմիջապես առաջ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը մեկնարկում է այս շաբաթ։ «Բարսելոնան» Լա լիգայի առաջին տուրում սեփական հարկի տակ կհանդիպի «Ռայո Վալեկանոյի» հետ։