Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հարցը

Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Անվտանգության խորհրդի անդամների հետ՝ նվիրված ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Երկրի ղեկավարը գործընթացը բնութագրել է որպես «բարդ», սակայն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քայլեր է ձեռնարկում երկխոսություն հաստատելու համար։ Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները ավերվել են ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից։

«Թրամփի վարչակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ մեր երկրների միջև փոխգործակցության գոնե մի մասը վերականգնելու համար»,- ասել է Պուտինը։

Նախագահը նշել է, որ հարաբերությունների կարգավորման ճանապարհը պահանջում է ժամանակ և փոխզիջումներ՝ հաշվի առնելով կուտակված հակասությունները։

Ուրբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մեղավոր է Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունների վատթարացման համար։