Ծիծեռնակաբերդի էստակադայի դիմաց բախվել են Mercedes-ն ու Ford-ը. կա վիրավոր

Ծիծեռնակաբերդի էստակադայի դիմաց բախվել են Mercedes-ն ու Ford-ը. կա վիրավոր

Ապրիլի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Ծիծեռնակաբերդ տանող էստակադայի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 25-ամյա Սարգիս Մ.-ի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Գայանե Ն.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վերջինիս վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: