Կադիրովի ավագ որդին պարգեւատրվել է շքանշանով ու նշանակվել նախարար

Կադիրովի ավագ որդին պարգեւատրվել է շքանշանով ու նշանակվել նախարար

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ որդին՝ Ախմաթ Կադիրովը, պարգեւատրվել է Կադիրովի շքանշանով։ Այս մասին Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը հայտնել է իր տելեգրամյան ալիքում։

Դելիմխանովի խոսքով՝ Ախմաթ Կադիրովն ապացուցել է, որ ունակ է լուծել ամենաբարդ բնույթի խնդիրներ։

Chechnya today պորտալը հայտնել է, որ Ախմաթ Կադիրովը նշանակվել է Չեչնիայի երիտասարդության հարցերի նախարար։

«Իհարկե, իմ թանկագին եղբորորդին իր լեգենդար պապի արժանի ժառանգորդն է, ով իր բոլոր ջանքերում գերազանց արդյունքներ է ցույց տալիս», - գրել է Դելիմխանովն իր բլոգում: