Քիմ Քարդաշյանին «դատապարտել են»

Քիմ Քարդաշյանին «դատապարտել են»

Քիմ Քարդաշյանի բաժանորդները դժգոհել են, որ նա ժամանակ է անցկացրել քրոջ՝ Քլոե Քարդաշյանի նախկին ընկերոջ հետ։ 

Քիմ Քարդաշյանը Instagram-ում գրառում է հրապարակել, որտեղ նա հայտնել է, որ ինքը և Թոմփսոնը վերջերս այցելել են Լոս Անջելեսի անչափահասների գաղութ։ Նրանք ընթրել են երիտասարդների հետ Գոհաբանության տոնի նախօրեին։

«Ինչու՞ ես դա անում Տրիստանի հետ այն բանից հետո, թե նա ինչ արեց քո քրոջ հետ: Խնդրում եմ՝ բացատրեք, թե որն է իմաստը», «Տեսնում եմ, որ նրանք վերջապես Տրիստանին բանտ են նստեցնելու»,- դատապարտել են հետևորդները։