ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Հինգշաբթի օրը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային ռազմական օգնությունն ու անվտանգության երաշխիքները, Թուրքիայի և Չինաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման հարցը․ այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրին։
Ուկրաինայի հակամարտությունը, անվտանգության երաշխիքներն ու ռազմական օգնությունը Կիևին, ինչպես նաև ԵՄ հարաբերությունները Թուրքիայի և Չինաստանի հետ կլինեն հանդիպման առանցքային թեմաները։
Հանդիպման ավարտին նախարարները նախատեսում են քննարկել ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Չինաստանի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ հուլիսի 17-18-ի գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։