Որոշ հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 6-ին ժամը 14:00-18:00-ն կդադարեցվի Նոր Արեշ 7, 22, 24, 44, 46, 48 փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 6-ին ժամը 14:00-17:00-ն կդադարեցվի Վայք քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: