Բավարարված կլինեմ վաղը ոչ-ոքի արդյունքից. «Պայդեի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղի մասին

Բավարարված կլինեմ վաղը ոչ-ոքի արդյունքից. «Պայդեի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» հետ խաղի մասին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» վաղը կմրցի էստոնական «Պայդեի» հետ: Այսօր կայացել է էստոնական թիմի գլխավոր մարզիչ Կառոլ Վոլեյտի մամուլի ասուլիսը:

«Ես հետևել եմ Հայաստանի առաջնության ու «Արարատ-Արմենիայի» խաղերին: Շատ լավ խաղացողներ կան առաջնությունում և բարձր եմ գնահատում «Արարատ-Արմենիայի» խաղը: Մենք հարգում ենք մեր մրցակիցներին: Ես նոր եմ դարձել «Պայդեի» գլխավոր մարզիչը, բայց սա ինձ համար կարևոր թիմ է, քանի որ ես խաղացել եմ այս թիմում: Մենք Էստոնիայի գավաթակիրն ենք և շատ ֆուտբոլիստներ ունենք, որ կարող են կարիերան ավարտել շուտով, այդ պատճառով ցանկանում ենք պատմություն կերտել: Բավարարված կլինեմ վաղը ոչ-ոքի արդյունքից, ամեն դեպքում, մենք ունենք փորձառու ֆուտբոլիստներ ու պայքարելու ենք հաղթանակի համար»,-ասել է մարզիչը:

Խաղը կկայանա հուլիսի 21-ին Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին: