«Temu» առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը

«Temu» առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը

«Temu» առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը` անվտանգության նկատառումներից ելնելով: Հայտնել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։

Գործակալությունը հրապարակել է «CyberHub»-ի անվտանգության ինժեներ Լևոն Իսաջանյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա հայտնել էր «Temu» հարթակից շուրջ 87 մլն հաճախորդի տվյալների արտահոսքի մասին (UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB)։