Հրապարակվել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով վճիռը․ ինչ է հայտնի

Հրապարակվել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով վճիռը․ ինչ է հայտնի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանի գործով դատավճիռը:

Դատավճռի համաձայն՝ Սերժ Սարգսյանը արդարացվել է պետական բյուջեյից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու գործով:

Բարսեղ Բեգլարյանը նույնպես արդարացվել է խոշոր չափի հափշտակություն կատարելուն դրդելու, իսկ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը՝ օժանդակելու համար:

Ըստ մեղադրանքի՝ նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։ Տարիներ առաջ դիզվառելիքի պետական սուբսիդիայի տրամադրման ժամանակ մոտ կես միլիարդը յուրացվել է, երբ մրցույթը շահել է մյուս ընկերություններից ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ»-ը, որի սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից է։ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, նրա պաշտպաններն էլ գործընթացը որակել են քաղաքական հետապնդում։ Եթե նույնիսկ դատարանը մեղավոր ճանաչեր նախկին նախագահին, վերջինս չէր կրի պատիժը, քանի որ արդեն իսկ անցել է գործի վաղեմության ժամկետը։