Ուկրաինան առաջնորդվում է ամերիկյան մեթոդներով. Զախարովա

Ուկրաինան ինքնուրույն չի բանակցում, այլ առաջնորդվում է ԱՄՆ մեթոդներով, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանք (Ուկրաինայի ներկայացուցիչները-խմբ.) երբեք իրենք չեն վարել այդ բանակցությունները», - ասել է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։
Նրա խոսքով՝ Ուկրաինան «միշտ ունեցել է ԱՄՆ-ի մեթոդիկաներ», որոնք իրենց շահերը հաղորդում են Կիևով։