ԱՄՆ-ում տեսախցիկը «գայլ մարդ» է ֆիքսել

ԱՄՆ-ում տեսախցիկը «գայլ մարդ» է ֆիքսել

ԱՄՆ-ում տեսախցիկը «գայլ մարդ» է ֆիքսել ։ 

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կադրն արվել է գիշերը Տեխասի Ամարիլո կենդանաբանական այգում։ Լուսանկարում պատկերված է ցանկապատի երկայնքով քայլող կենդանու ուրվագիծը: Գազանը կարծես գայլի դեմք ունի, բայց միեւնույն ժամանակ շարժվում է երկու ոտքի վրա՝ մարդու նման: 

Հաղորդվում է, որ առաջինը, ով տեսախցիկի վրա նկատել է տարօրինակ արարածին, եղել է կենդանաբանական այգու այգեպանը։ Տղամարդը գործընկերներին պատմել է իր տեսածի մասին, իսկ հետո ցույց է տվել կենդանու լուսանկարը։