Երկրորդ անգամ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կզրկվեն աշխատանքից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Արաքսիա Սվաջյանը «Ուսումնական տարվա ավարտ» մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրորդ անգամ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կզրկվեն աշխատանքից, քանի որ եթե երկրորդ անգամ ուսուցիչը չհաղթահարի կամավոր ատեստավորման դրական շեմը, կասկածի տակ կդնի իր մասնագիտական գիտելիքները։
«Այս տարի ունեցել ենք ուսուցիչներ, որոնք մասնակցել են կամավոր ատեստավորման գործընթացին, բայց բավարար արդյունքներ չեն գրանցել։ Մենք`որպես լիազոր մարմին, հասկանում ենք, որ այս ուսուցիչներին պետք է աջակցել, որպեսզի այս տարի ավելի պատրաստված լինեն ատեստավորմանը»,–ասել է նա։