Թեհրանը պատրաստ չէ ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ․ Արաղչի

Անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է, սակայն Թեհրանը պատրաստ չէ ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱՄՆ-ի հետ։ Հայատարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նա որպես պատճառ նշել է Վաշինգտոնի «ամենօրյա մեղադրանքները և անընդունելի պահանջները»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված նամակում միջուկային նոր համաձայնագրի կնքման վերջնաժամկետ էր նշել երկու ամիսը