Սելենա Գոմեսը սելֆի է հրապարակել առանց դիմահարդարման և ոճավորման (լուսանկար)

Սելենա Գոմեսը սելֆի է հրապարակել առանց դիմահարդարման և ոճավորման (լուսանկար)

Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը ցուցադրել է, թե ինչպիսի տեսք ունի առանց դիմահարդարման և ոճավորման։ Համապատասխան նկարներով աստղը կիսվել է իր սոցցանցերի բաժանորդների հետ։

30-ամյա Սելենա Գոմեսն իր անձնական բլոգում հրապարակել է մի շարք նկարներ, որոնցում նա կեցվածք է ընդունում իր ննջարանում: Սելենայի դեմքին ոչ մի շպար չկա, իսկ մազերը հատուկ սանրվածք արված չեն։ Մի քանի ժամում երգչուհու գրառումը հավաքել է ավելի քան 14 միլիոն հավանում։

«Դու հիանալի տեսք ունես», «Դու շատ լավն ես առանց դիմահարդարման», «Բնական գեղեցկություն», «Աստվածուհի», - գրել են օգտատերերը մեկնաբանություններում։