Մեր վրաց գործընկերների հետ մենք արդյունավետ աշխատելու որևէ սահմանափակում չունենք․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներն այլևս սահմանը կարող են հատել նույնականացման քարտով։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսպիսով՝ Վրաստան գնալու համար անձնագրի անհրաժեշտություն չի լինի։ Անձնագրի անհրաժեշտություն կլինի միայն այն քաղաքացիների համար, ովքեր չունեն նույնականացման քարտ. նրանց մեկնելու համար անհրաժեշտ կլինի անձնագիր։

«Իսկապես սա շատ կարևոր է փոխադարձ այցելությունները դյուրացնելու առումով։ Կան նաև որոշակի հարակից ռիսկեր, որոնք կառավարելու հարցում կարծում եմ, մեր վրաց գործընկերների հետ մենք արդյունավետ աշխատելու որևէ սահմանափակում չունենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, այսօր աշխատանքային այցով Երևան է ժամանել Վրաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, Երևանում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, ինչպես նաև երկու երկրների վարչապետերի առանձնազրույցը։

Մանրամասները՝ տեսանյութում։