Վթար Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին

Վթար Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին

Մայիսի 25-ին, ժամը 20։58-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 21։25-ին։