Պետությունը մեծացնում է գործակցության շրջանակը, Ֆրանսիայից զենք կստանանք
Արձանագրենք, որ պաշտպանության նախարարը գտնվում է Փարիզում և հանդիպում է ունեցել գործընկերոջ հետ, քննարկել ռազմական գործակցության հարցեր։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հայ-ֆրանսիական ռազմական գործակցությանը։
Նրա խոսքով՝ պետությունը մեծացնում է իր գործակցության շրջանակը, 44-օրյան հուշեց, որ բոլոր հարթակներում պետք է գործունեություն ծավալել ու անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական։
«Ասեմ, որ ամսի 30-ից ԱԺ-ում սկսելու ենք բյուջետային քննարկումներ, ու առաջինը քննարկվելու է պաշտպանության և անվտանգության հարցերին վերաբերող հատվածը, և այնտեղ բոլորդ հնարավորություն կունենաք՝ որոշակի հարցերի պատասխաններ ստանալ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։