Իշխանության եկած անձը իր ամպագոռգոռ հայտարարություններով հանձնեց մի ողջ հայրենիք. ՀՅԴ-ական

2018 թվականի թավիշով փաթեթավորված, բայց իրականում հայակործան ծրագիրը իրագործելու նպատակով իշխանության եկած անձը իր ամպագոռգոռ հայտարարություններով հանձնեց մի ողջ հայրենիք։ Արցախցինե՛ր, կգա ժամանակը և ամեն ինչը կընկնի իր տեղը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ հայտարարեց "Հայաստան" խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Պետք է ստեղծել բարձր մակարդակի պետական կառավարման մարմին, որը կհամակարգի բոլոր խնդիրերը և կզբաղվի միայն բռնի տեղահանված և փախստական դարձած մեր հայրենակիցների կարիքներով»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում