Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում կհնչի մանսուրյանական երաժշտություն

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան նախօրեից՝ հունվարի 26-ից, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում երեք օր հնչելու են Մանսուրյանի ստեղծագործությունները:
Այս մասին տեղեկանում է Երևանի մետրոպոլիտենի «Ֆեսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութից և հաղորդագրությունից: