Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մահվան եքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Մարատ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Արարատ Գ.-ին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը: 
 
Տեղում գումարտակի տեխնիակայի գծով ավագ տեսուչ Արմեն Մուրադյանը, տեսուչ Լիտվին Գևորգյանը սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել են ուժեղացված ծառայություն, քանի որ հետաքրքրասեր վարորդները մեքենաները կայանում են, ինչը վթարային իրավիճակ է ստողծում մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար, սակայն պարեկներին հաջողվել է նրանց հեռացնել դեպքի վայրից: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: