Տեղի է ունեցել գերիների փոխանակում

Ուկրաինայի Սումի շրջանում հատուկ ստեղծված կանաչ միջանցքով ռուսական և ուկրաինական կողմերի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում։ Այդ մասին հայտարարել է Սումիի մարզի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։
Նշվում է, որ կանաչ միջանցք ստեղծելու որոշումը կայացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Գերությունից առաջին վերադարձվածներին նա ներկայացրել է տելեգրամի իր ալիքում։
Հինգ ուկրաինացի զինծառայողների փոխանակել են ռազմական ոստիկանության մեկ ռուս սպայի հետ։