Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը նոր երեխա կունենա՞ն

Վերջերս Իրինան ու Բրեդլին միասին հանգստի էին գնացել ու նույնիսկ չեն թաքցրել դա։ Մոդելը կիսվել է լուսանկարներով։ Իհարկե, երկրպագուները ենթադրում էին, որ սա վերամիավորման ակնարկ էր: Եվ թվում է, թե այս անգամ նրանք ճիշտ էին:
Page Six-ի ինսայդերները պնդում են, որ Իրինան և Բրեդլին կարող են վերամիավորվել: Իբր համատեղ արձակուրդից հետո աստղերը սկսել են մտածել կրկին միասին լինելու մասին։ Ավելին, աղբյուրը պնդում է, որ մոդելն ու դերասանը կարող են ևս մեկ երեխա ունենալ։