Թրամփը հաստատել է ներկրվող մեքենաների համար նոր մաքսատուրքերը

Թրամփը հաստատել է ներկրվող մեքենաների համար նոր մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ներկրվող մեքենաների համար նոր մաքսատուրքերը (25% հարկ)։

Դրանք հաջորդ շաբաթ ուժի մեջ կմտնեն ոչ ամերիկյան մեքենաներ համար։

Սա կգործի ապրիլի 3-ից: Ավտոմոբիլների ներկրման ԱՄՆ հիմնական մաքսատուրքը 2,5% է:

Մաքսատուրքերը կվերաբերեն մեքենաներին և բեռնատարներին, որոնք արտադրված են ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրեր ունեցող երկրներում, այդ թվում՝ Կանադայում, Մեքսիկայում և Հարավային Կորեայում։ Ամենաշատը նրանք կտուժեն, ինչպես նաև Ճապոնիան և Եվրամիության ավտոարտադրողները՝ Գերմանիան և Իտալիան, նաև Բրիտանիան։