Կեղծարարները

Կեղծարարները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն է, ով զբաղված է մանր կեղծարարությամբ: 

Մարությանն ահազանգում է 

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ այն մասին, թե ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է իրենցից գողացած նախընտրական հոլովակը:
«Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։ Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք...»,- գրել է Մարությանը: 

Ալեքսանյանի մուննաթը 

Վահագն Ալեքսանյանը կեղծված տեսանյութի համար, իհարկե, ներողություն խնդրեց, բայց ակնհայտ իրոնիայով ու մուննաթով, այնպիսի տոնայնությամբ, կարծես ասում էր՝ լավ ենք արել, պետք լինի, էլի կանենք:
Այնպես որ՝ Մարությանը զուր է զարմանում. եթե պետք լինի, ընտրություն էլ կկեղծեն:

Վահրամ Բագրատյան