Ստեղծված վիճակը Բալասանյանին բանակցելու գործից հեռացնելու հետևանքն է նաև

Հետպատերազմյան Արցախի ամենաարդյունավետ պաշտոնյան եղել է Վիտալի Բալասանյանը։ Թշնամու հետ ավելի լավ բանակցող հայության մեջ չենք գտնի։ Այս մասին ֆայսբուքյան գրառում է արել Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:
«ԱԽ գրասենյակի այլ ծրագրերի մասին չեմ խոսի, հաճախ հանրայնացման ենթակա չեն։ Այսօրվա ստեղծված վիճակը Բալասանյանին բանակցելու գործից հեռացնելու հետևանքն է նաև։ Ինչքան քվազիակտիվիստ ու գործակալ կա գործի էին դրվում Բալասանյանին հայհոյելու համար։ Մարդը գնում էր թշնամու հետ բանակցության` փորձում էին թիկունքից խփել, փորձում էին թուլացնել` առանց պատկերացնելու, որ շատ գործընթացներ անդառնալի են» ,- գրել է Խանումյանը։