Կարևոր․ Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Կարևոր․ Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնել է

«Ուշադրություն

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ 2024թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերը ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում շարունակելու են համարվել վավերական անձնագրում նշված վավերականության ժամկետի ընթացքում՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման (ելքի կնիք) առկայությունից։

Հարգանքով՝

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին»։