Թուրքիան հերքում է Ստամբուլի ֆոնդային բորսայից Morgan Stanley-ի դուրս գալու և քաղաքապետի ձերբակալության կապը

Թուրքիան հերքում է Ստամբուլի ֆոնդային բորսայից Morgan Stanley-ի դուրս գալու և քաղաքապետի ձերբակալության կապը

Թուրքիայի հակատեղեկատվական կենտրոնը հերքել է տեղական մի շարք լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե Morgan Stanley ներդրումային բանկի դուրս գալը Ստամբուլի ֆոնդային բորսայից (Borsa Istanbul) կապված է քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման հետ։ Բանկը շատ ավելի վաղ տեղեկացրել է բորսայում իր անդամակցությունը դադարեցնելու որոշման մասին, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Այն պնդումները, որ Morgan Stanley-ի հայտարարությունը բորսայից դուրս գալու հետևանք է մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների, չեն համապատասխանում իրականությանը: Morgan Stanley-ն նախկինում դիմել էր իր գործող լիցենզիաներից հրաժարվելու համար»,- ասվում է հայտարարությունում։

Այն նշում է, որ Morgan Stanley-ն երկար տարիներ ակտիվորեն չի միջնորդում Ստամբուլի բորսայում առևտուր իրականացնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 106 կասկածյալներից 87-ը, այդ թվում՝ Իմամօղլուն, ձերբակալվել են չորեքշաբթի առավոտյան՝ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից իրականացվող երկու հետաքննության շրջանակներում։ Ստամբուլի քաղաքապետը հետաքննության համար տարվել է տեղի անվտանգության վարչություն և կալանքի տակ կմնա առնվազն չորս օր։

Ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելը, ով ժամանել է Ստամբուլ՝ աջակցելու Իմամօղլուին, մեղադրել է թուրքական իշխանություններին «հեղաշրջման փորձի» մեջ և մարտի 23-ին կոչ արել դուրս գալ փողոց: