«Արևմտամետը»

«Արևմտամետը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» դատավոր Մասիս Մելքոնյանն է, ով ժամանակին շարունակ ճամարտակում էր ժողովրդավարությունից, սակայն այսօր կատարում է Փաշինյանի կեղտոտ հանձնարարությունները:

Արամ Սարգսյանի կուսակիցն՝ ընդդեմ Տավուշի 

«Հանրապետություն» կուսակության նախկին անդամ դատավոր Մասիս Մելքոնյանը գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորել է: 
Սա մաքուր քաղաքական պատվեր է, որովհետև գնդապետն ու նրա որդին ակտիվորեն մասնակցում են Տավուշում ծավալվող շարժմանը:

Արամ Սարգսյանն ընդդեմ Արամ Սարգսյանի

Մասիս Մելքոնյանը եզակի դեպք չէ, Արամ Սարգսյանն ու նրա կուսակցությունն ամբողջովին դավաճանել են իրենց սկզբունքներին՝ վերածվելով Փաշինյանի կցորդի:
Արամ Սարգսյանը գերադասել է իշխանությունն ու դրա բարիքները՝ հակադրության մեջ մտնելով իր իսկ քաղաքական կենսագրության, հռչակած օրակարգի հետ:
Ցավոք, այսպիսի բան է փորձությունը:

Վահրամ Բագրատյան