Ի՞նչ են ուզում Գևորգ Փարսյանից

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՏԿ նախարար Գնել Սանոսյանն է, ով անշեղորեն կատարում է Փաշինյանի բոլոր հանձնարարությունները:
Քաղաքական հետապնդում
Հորը պատկանող ընկերությունից համայնքային գնումներ կատարած Կապանի քաղաքապետը քաղաքական է համարում իրեն առնչվող քրեական գործը՝ այն կապելով վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ջերմ հյուրընկալելու հետ։
Եթե հիշենք նաև այն իրադարձությունները, որոնք կատարվեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ՝ պատկերն ավելի քան ամբողջական է դառնում:
Փաշինյանի հանձնարարությունը
Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ՏԿ նախարար Գնել Սանոսյանին հանձնարարել է՝ կարճ ժամանակում իրականացնել «անհնազանդ» համայնքապետերի «զտում»: Հանձնարարության կատարումից է կախված Գնել Սանոսյանի հետագա պաշտոնավարումը:
Դե, Սանոսյանը գործի է անցել....
Վահրամ Բագրատյան