ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատել է արցախցիների իրավունքների հասցեագրման կարևորությունը՝ ԱՄԴ որոշմամբ

ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատել է արցախցիների իրավունքների հասցեագրման կարևորությունը՝ ԱՄԴ որոշմամբ

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայացիկի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման արդյունքում Հայաստանում գտնվող 105.000-ից ավել բռնի տեղահանվածների իրավիճակին։ Վահան Կոստանյանը ներկայացրել է սոցիալական, տնտեսական, առողջապահական  ոլորտներում, ինչպես նաև իրավական դաշտում փասխատականների կարիքները հոգալու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը։ Ընդգծվել է, որ արձագանքման հրատապ միջոցներից զատ միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության լրացուցիչ աջակցությունը։

Վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը՝ այդ թվում հաշվի առնելով ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը։