Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունն ինձ համար լինելու է վերջինը. Լիոնել Մեսսի

Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունն ինձ համար լինելու է վերջինը. Լիոնել Մեսսի

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությունն իր համար լինելու է վերջինը. գրում է Shantnews-ը։

«Այդ առաջնությունն ինձ համար լինելու է վերջինը, դա հաստատ է: Որոշումը կայացված է»,- Մեսսիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել 35-ամյա արգենտինացուն:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 9 խաղի, խփել 5 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: