Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր ավոկադո ուտեք

Ավոկադոն հարուստ է C, E, K և B վիտամիններով, միանհագեցած ճարպերով, մանրաթելով, կարոտինոիդներով, կալիումով, մագնեզիումով, պղնձով և մանգանով. այս բոլոր տարրերն անհրաժեշտ են առողջ օրգանիզմը պահպանելու համար: Կասկած չկա, որ ավոկադոն լավագույն մթերքներից մեկն է հավասարակշռված սննդակարգում ավելացնելու համար, բայց կարո՞ղ եք այն ամեն օր ուտել:
Այս հարցի պատասխանը գտել է Championat հրատարակությունը։ Այսպիսով, այս մրգերի ամենօրյա օգտագործումը կբարելավի ձեր տեսողությունը: Բանն այն է, որ ճարպային լուծվող կարոտինոիդները՝ զեաքսանտինը և լյուտեինը, պաշտպանում են աչքերը արևի ճառագայթներից բխող ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասից:
Եթե ամեն օր ձեր սննդակարգում ներառեք ավոկադոն, ապա ձեր աղիքների աշխատանքը կկարգավորվի։ Պտուղները գործում են որպես նախաբիոտիկ և բարենպաստ ազդեցություն ունեն աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի վրա։ Կնվազի նաև սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը և խոլեստերինի մակարդակը։ Ինչպես նշել է սննդաբան Եկատերինա Վեսելովան, ավոկադոն հեշտությամբ կարելի է անվանել առողջարար ճարպերով հարուստ սուպերմթերք։ Այս միրգը խորհուրդ է տրվում օգտագործել աղցանների և սենդվիչների պատրաստման համար։