Մանկապարտեզում յոթ տարեկան երեխայի գլխին աղյուս է ընկել․ ՌԴ

Մանկապարտեզում յոթ տարեկան երեխայի գլխին աղյուս է ընկել․ ՌԴ

Վլադիկավկազի մասնավոր մանկապարտեզում աղյուս է ընկել յոթամյա երեխայի գլխին։

«Սոցցանցերի մոնիտորինգի ժամանակ հաղորդագրություն է հայտնաբերվել, որ Վլադիկավկազ քաղաքի մասնավոր մանկապարտեզներից մեկում յոթամյա աղջկա գլխին աղյուս է ընկել, ինչի հետևանքով նա վիրավորվել է։Տուժածին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։Դեպքի առթիվ հարուցվել է դատավարական քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից նշել են, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Ստուգման ընթացքում գնահատական ​​կտրվի մանկապարտեզում երեխաների համար անվտանգ պայմանների ապահովմանը։