Քարագլուխ բարձունքը այս պահին թշնամու վերահսկողության տակ չէ․ մանրամասներ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քարագլուխ բարձունքը այս պահին թշնամու վերահսկողության տակ չէ։ Այս մասին վստահեցնում են MediaHub-ի արցախյան աղբյուրները՝ հավելով, որ իրավիճակը չափազանց լուրջ է, թշնամին փորձում է հասնել իր նպատակին և գրավել բարձունքը, ռուս խաղապահներն են բանակցում ադրբեջանական զինված ուժերի հետ, իրենց դեռևս որևէ տեղեկություն չեն փոխանցել, սպասում են։