Վրաստանի վարչապետն իշխող «Վրացական երազանք»-ի նոր նախագահն է

Վրաստանի վարչապետն իշխող «Վրացական երազանք»-ի նոր նախագահն է

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դարձել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նոր նախագահը։

Նա նախկինում այս պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի հունվարի 11-ից մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը։

Ապրիլի 25-ին Իրակլի Ղարիբաշվիլին լքել էր կուսակցության նախագահի պաշտոնը՝ հայտարարելով քաղաքականությունից հեռանալու մասին։