Այժմ iPhone 13 եւ AirPods Pro գնելու ամենալավ ժամանակը չէ. ինչո՞ւ

Այժմ iPhone 13 եւ AirPods Pro գնելու ամենալավ ժամանակը չէ. ինչո՞ւ

MacRumors պորտալը հրապարակել է Apple սարքերի ցանկը, որոնք խորհուրդ չի տրվում գնել 2022-ի ամառվա վերջում։ Դրա պատճառը բրենդի նոր գաջեթների առաջիկա շնորհանդեսն է, որի շնորհիվ նախորդ տարիների սարքերը մանրածախ վաճառքում ավելի էժան կդառնան․ գրում է News.am-ը։

Նախ, MacRumors-ի փորձագետները դեմ են արտահայտվել iPhone 12-ի եւ iPhone 13-ի գնմանը. դրանց թարմացված տարբերակը iPhone 14-ի տեսքով կներկայացվի սեպտեմբերին, ինչը նշանակում է, որ շնորհանդեսից առաջ հնացած գաջեթ գնել իմաստ չունի։

Համանման իրավիճակ է նաեւ AirPods Pro-ի դեպքում։ Հայտնի վերլուծաբան Մին-Չու Կուոն եւ Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը վստահ են, որ AirPods Pro 2-ը կթողարկվի 2022-ի երկրորդ կեսին, ուստի նոր մոդելի թողարկմանն ընդամենը մի քանի շաբաթ է մնացել:

Apple-ի այլ սարքերի ցանկում, որոնք մոտ ապագայում կարող են էժանանալ եւ ուստի չարժե գնել, ներառվել են նաեւ Apple Watch Series 7-ը, 9-րդ սերնդի iPad-ը, iPad Pro-ն, Mac mini-ն, Mac Pro-ն եւ մի քանի այլ գաջեթներ։