88 բջջային հեռախոսների ներկրման փորձ է կանխվել․ մանրամասներ

88 բջջային հեռախոսների ներկրման փորձ է կանխվել․ մանրամասներ

Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել քաղաքացի Մ.Կ.-ի վարած մարդատար մեքենան: Ավտոմեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Իրականացված զննության արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղի և գազաբալոնի միջև ընկած հատվածում հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված  88 հատ, մասնավորապես, «SAMSUNG GALAXY» և «REDMI NOTE» տարբեր մոդելների բջջային հեռախոս: Հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Փաստի առթիվ,  մաքսային  ծառայողների  կողմից, կազմվել է  մաքսային  կանոնների  խախտման  վերաբերյալ  արձանագրություն: Մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բեռը և այն տեղափոխող տրանսպորտային միջոցն ի պահ են վերցվել:

Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ։