ԱՄՆ-ն թույլատրել է ռուսաստանյան բեռնանավի մուտքը Նոր Օռլեանի նավահանգիստ
ԱՄՆ-ը ստուգումներից հետո թույլ է տվել ռուսական նավթամթերքով լցանավը բեռնաթափել Նոր Օռլեանում. գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։
Լցանավի կալանավորման մասին հայտնի էր դարձել անցած երեքշաբթի։
ԱՄՆ-ը թույլ է տվել ռուսական տանկերին բեռնաթափել իր բեռները Նոր Օռլեանում։
Նավը պատկանում է հունական TMS Tankers Ltd ընկերությանը և վարձակալվել է շվեյցարա-հոլանդական նավթային Vitol ընկերության կողմից:
Լցանավը Թամանի թերակղզուց լքել է հունիսի սկզբին և նշանակման վայր պետք է հասնի հուլիսի 3-ին: ԱՄՆ-ը հրաժարվել է սպասարկել նավը, ԱՄՆ մաքսային ծառայությունը զննություն էր կազմակերպել: