Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Քիչ առաջ ուղիղ եթերում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ ականի վրա զինծառայող է պայթել` Տավուշի մարզի սահմանամերձ տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։

 Mediahub-ին Պաշտպանության նախարարությունից  հայտնել են․ «Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։

Այդ մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։