ՔՊ-ն երբեք չի հակադրվելու Բաքվին և Անկարային

ՔՊ-ն երբեք չի հակադրվելու Բաքվին և Անկարային

Կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Խաղաղության աղավնիներ» ՔՊ-ականները շարունակում են թշնամի Ադրբեջանի հետ խաղաղության քարոզչությունը՝ Փաշինյան-Ալիև մոտակա հանդիպում ազդարարելով: Ինչ նոր կապիտուլյացիաներ է քննարկելու Փաշինյանն Ալիևի հետ, ոչ ոք չգիտի, սակայն հայկական ազգային, պետական շահերը կրկին զիջվելու են Բաքվին՝ դրանում չի կասկածում անգամ դպրոցական երեխան:

ՔՊ-ն հանուն իշխանության պահպանման պատրաստ է կատարել Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջները՝ դա փորձելով քողարկել «փոխզիջում» ոչինչ չասող բառի տակ:

Հայ ռազմագերիները շարունակում են գտնվել Բաքվում, ադրբեջանական զորքերը՝ Գորիս-Կապան ճանապարհին և հայկական սուվերեն այլ տարածքներում՝ ՔՊ-ն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ ՀՀ իշխանությունների հայտարարություններին Բաքվում վերաբերվում են հումորով և ժպիտով:
ՀՀ-ում իշխանափոխությունը միայն կարող է կանխել վերոնշյալ հայակործան, զիջողական քաղաքականությունը:

Ալիևն այսօր արդեն պահանջում է Սյունիքը, Երևանը՝ մի քանի ամիս անց նա կարող է պահանջել Փաշինյանի հայրենի Իջևանն ու ԱԺ-ի շենքը:

ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն՝ ՔՊ-ն երբեք չի հակադրվելու Բաքվին և Անկարային:

Վահրամ Բագրատյան