Կիլիան Մբապեն 100 միլիոն եվրո է պահանջում ՊՍԺ-ից․ մանրամասներ

Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն 100 միլիոն եվրո է պահանջում ՊՍԺ-ից, քանի որ ապրիլից գումար չի ստանում։ Այս մասին հայտնել է L’Équipé-ը։
Մբապեի փաստաբաններն արդեն պաշտոնական հարցում են ուղարկել փարիզյան ակումբին՝ պահանջելով վճարել իր պարտքը։
Այս ամառ Մբապեն «Պարի Սեն Ժերմենի» հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։