Ջոնի Դեփի դուստրը «Կաղամարի խաղը» սերիալի աստղի հետ հանդես կգա էրոտիկ դրամայում

Ջոնի Դեփի դուստրը «Կաղամարի խաղը» սերիալի աստղի հետ հանդես կգա էրոտիկ դրամայում

Ջոնի Դեփի եւ Վանեսա Պարադիի դուստրը՝ մոդել Լիլի-Ռոուզ Մելոդին կխաղա Ջո Թելբոտի «Գավառապետերը» էրոտիկ դրամայում։ Նա կկատարի գլխավոր դերերից մեկը։ Այս մասին հաղորդում է Deadline-ը։

Մյուս երկու գլխավոր դերերը բաժին հասան Չոն Հո-յոնին եւ Ռենատե Ռեինսվեին։

Ֆիլմի ռեժիսորը Ջո Թելբոտն է, որն առավել հայտնի է «Վերջին սեւամորթ մարդը Սան Ֆրանցիսկոյում» (2019) ֆիլմով: Սցենարի հիմքում ընկած է Անն Սերի վեպը, որը պատմում է մի ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնք աշխատանքի են ընդունում երեք երիտասարդ աղջիկների։ Սցենարի ադապտացիան արդեն ավարտվել է, եւ շուտով նկարահանումները կարող են սկսվել Իսպանիայում։