Չինաստանը ցանկանում է մերձենալ ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով

Չինաստանը ցանկանում է մերձենալ ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով

Չինաստանը ցանկանում է խորացնել տնտեսական կապերը Եվրամիության հետ ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի պայմաններում, գրել է «Financial Times»-ը։

Չինական պաշտոնյաներն ու ընկերությունները ձգտում են ավելի սերտ կապեր հաստատել ԵՄ-ի հետ՝ Դոնալդ Թրամփի առևտրային պատերազմի ֆոնին։

Պեկինն այլընտրանքային շուկաներ է փնտրում ԱՄՆ բարձր մաքսատուրքերի պատճառով ու վերջին շաբաթներին պատվիրակություններ է ուղարկել եվրոպական մայրաքաղաքներ՝ գնահատելու Չինաստանում ներդրումներ կատարելու նրանց հետաքրքրությունը:

Եվրոպական աղբյուրները FT-ին հայտնել են, որ ԵՄ կառավարությունները քիչ բան ունեն առաջարկելու այդ պատվիրակություններին, քանի որ միության ընկերություններից շատերը հակված չեն ներդրումներ կատարել Չինաստանում։

FT-ն գրում է, որ ԵՄ-ն վախենում է դառնալ այնպիսի ապրանքների դեմպինգի հարթակ, որոնք Չինաստանը չի ուղարկել ԱՄՆ՝ նոր մաքսատուրքերի պատճառով։