Նովոսիբիրսկում եռման ջրի խողովակը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է պայթել. այրվածքներ են ստացել 13 մարդ

Նովոսիբիրսկում եռման ջրի խողովակը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է պայթել. այրվածքներ են ստացել 13 մարդ

Նովոսիբիրսկի Լենինսկի շրջանում Պետրոպավլովսկայա փողոցում խողովակ է պայթել, ինչից 161 բնակելի շենք, ութ մանկական ուսումնական հաստատություն և վեց բժշկական հաստատություն մնացել է առանց ջեռուցման։ Այս մասին հայտնում է Siberian Generating Company-ն իր տելեգրամյան ալիքում։ NGS-ը, վկայակոչելով մարզային առողջապահության նախարարությանը, գրում է, որ բուժօգնության է դիմել 13 մարդ։ Նրանք ստացել են I-II աստիճանի ոտքերի ջերմային այրվածքներ, երկու տուժածներ հոսպիտալացվել են։

Տեսանյութն՝ այստեղ