Արտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում

Արտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում

Արդեն 2 ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի «Հրազդանի» կիրճում։ Հորդառատ անձրևի պատճառով Հալաբյան փողոցից դեպի «Հրազդանի» կիրճ տանող հատվածում հսկայական քարաթափում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը դարձել է դժվարանցանելի, շատ վարորդներ էլ տեսնելով, որ չեն կարողանում երթևեկել, հետ են դառնում։

Տեղում ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Գեղամ Անտոնյանն ու Տիգրան Մելիքսեթյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետական պահպանության վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկաններ Տիգրան Հակոբյանն ու Ներսես Վարդանյանը, որոնք զգուշացնում էին վարորդներին, որ նշված հատվածում քարաթափում է տեղի ունեցել ու հորդորում, որպեսզի դանդաղ վարել։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գրեթե 2 ժամ է ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ նշված տարածքի պատասխանատու վարչական շրջանի ոչ մի ղեկավար չեն բարեհաճում, որպեսզի գան և աշխատանքներ կատարեն։

Ճանապարհից մեծ թվով քարեր հեռացրեց այդ պահին նշված վայրով անցող՝ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, ինչից հետո ճանապարհը որոշ չափով դարձավ անցանելի։